понедельник, 4 мая 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ:

1. Օրվա իրադարձությունը՝    խաղ- մրցույթ:
2.Անվանումը՝   << Ուրախ մաթեմատիկա  >>:
3. Կատարման  ժամկետը՝   04.05.2015թ.
4. Պատասխանատուն՝ տարրական մ/մ նախագահ՝ Ա.Պողոսյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   դասվար՝Ա.Պողոսյան:
6. Նպատակ /ներ/ ը
·         Մաթեմատիկա>> առարկայի  նկատմամբ սեր ,հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում առաջացնել ՝ շեշտը դնելով աշակերտների տրամաբանության, հիշողության և տարածական
պատկերացման վրա:
·         Յուրաքանչյուր աշակերտ ՝ առանց տարիքային սահմանափակման   կարողանա  անհատապես իր  գիտելիքները  փորձի ընկերոջ հետ:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Ամփոփելով << Մաթեմատիկա >>  առարկայի  մակարդակի ուսումնասիրության  շաբաթը՝ տարրական մասնախումբը  կազմակերպեց խաղ –մրցույթ ՝ <<Ուրախ մաթեմատիկա >>          խորագրով: Խաղ-մրցույթին  մասնակցում էին տարրական դասարանի բոլոր աշակերտները , առանց տարիքային  սահմանափակման :
Մրցույթը հագեցած էր  հետաքրքրաշարժ խնդիրներով , օրինաչափություններով  և  տրամաբանական վարժություններով:Կրտսեր դպրոցի  աշակերտները  ակտիվորեն մասնակացեցին  և բացահայտեցին  իրենց  տրամաբանական ունակությունները ,իսկ վերջում աշակերտները հավելեցին , որ ցանկանում են  էլ  ավելի  խորացնեն   իրենց  գիտելիքները <<Մաթեմատիկա >> առարկայից , քանի  որ  <<Կրթության  իմաստը  ոչ  միայն  ստացած  գիտելիքների  քանակի  մեջ  է, այլև  դրանք  տեղին  և  լիարժեք  կիրառելու  մեջ>>… 
                                                                                       <<Ուրախ մաթեմատիկա >> խաղ մրցույթում հաղթող ճանաչվեց 3-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ավանեսյանը  և տնօրեն` Մերի Գանդալյանի կողմից արժանացավ պատվոգրի:

8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում     էին  1-4-րդ   դասարանների  աշակերտները:
10.Ակտիվ  էին.      Անի Գյուրջյանը, Անահիտ Գաբրիելյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը, Գոռ Ստեփանյանը, Գևորգ Գրիգորյանը:
11. Ներկաները.    Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, ուսուցիչներ և աշակերտները:




Комментариев нет:

Отправить комментарий