среда, 20 мая 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց ---- Սպորտլանդիա:

1. Օրվա   իրադարձությունը՝   Սպորտլանդիա:
2.Անվանումը՝   << Մեծ  սպորտի  փոքրիկ վարպետները>>:
3. Կատարմանժամկետը՝  20.05.2015թ.
4. Պատասխանատուն՝   տնօրեն՝Մ.Գանդալյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   ֆիզկուլտուրայի ուսուցիչ`  Ն. Իսակյան, Զինղեկ`  Ժ. Մինասյան,  ԱԽ:
6. Նպատակ /ներ/ ը
·         Ամրապնդել  վազքի,  ցատկի   և  նետումների  հմտությունները:
.Նպաստել  առողջության  ամրապնդմանը և  ֆիզիկական ներդաշնակ  զարգացմանը:
·    Դրսևորել  ճկունություն, ճարպկություն, արագաշարժություն, համարձակություն և  ինքնավստահություն:                                7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքըտարբերմասերի կենսագործումը և այլն/. Սպորտլանդիան նվիրված  էր Հայրենական  պատերազմի  հաղթանակի 70-րդ  տարեդարձին: Մինչ  սկսելը  ֆիզկուլտուրայի    ուսուցչուհի՝  
 Նարե Իսակյանը նշեց, որ   ֆիզիկական  կուլտուրան   աշակերտների  անձի   ձևավորման կարևորագույն   բաղադրիչն  է , որի նպատակն է  ապահովել  կենսականորեն   կարևոր շարժողական  հմտությունների  և  ունակությունների անհրաժեշտ  մակարդակի  զարգացումը:  Սպորտլանդիան  բաղկացած էր  4   փուլից.  1-ին փուլ ` թիմային մրցույթ`  ատլետիկ վարժություններով:                                            2-րդ փուլ ` անհատական մրցույթ` նռնակի նետում:                                                                   3-րդ  փուլ ` անհատական մրցույթ` զենքի քանդում/ հավաքում/:                                        4-րդ փուլ ` անհատական մրցույթ` ձգումներ  պտտաձողի վրա:                              Թիմերը հանդես էին  գալիս <<Բաղրամյան>>  և <<Բաբաջանյան>>  անուններով: Աշակերտները   բավականին  ակտիվ էին , նկատվում էր  նրանց  ֆիզիկական  պատրաստվածության  բարձր  մակարդակը, ունեին  հավատ 
իրենց սեփական  ուժերի և  հնարավորությունների  նկատմամբ:Յուրաքանչյուր  փուլի  ավարտին տնօրեն Մ. Գանդալյանը  հաղթող  աշակերտներին խրախուսեց  պատվոգրերով:
8.Մասնակցում    էին  1-12-րդ  դասարանների աշակերտները:
9.Հաղթողներն էին`  Մուրադյան  Շավարշ,  Խաչատրյան Սեյրան, Մելքոնյան  Սամվել , Պապյան Աստղիկ,  Մարկոսյան  Նաիրա, Գրիգորյան Էրիկ,  Ստեփանյան Գագիկ, Մուրադյան Ալեքս:
10. Ներկաները` դպրոցի տնօրեն  Մ. Գանդալյանը, ուսուցիչները:


 






Комментариев нет:

Отправить комментарий