среда, 21 июня 2017 г.

Հունիսի 21-ը ,,Խաղաղության և աղոթքի,, համաշխարհային օրն է:

Հունիսի 21-ը <<Խաղաղության և աղոթքի>> համաշխարհային օրն է: Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը կրում էր <<Խաղաղությո՞ւն ես ուզում, արարի՛ր խաղաղություն>> խորագիրը:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով՝ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Տեր Վահան  քահանա Հեբոյանի մասնակցությամբ:
Սալիկահանդեսի , ասույթների և ասացվածքների հարցախույզով և խաղաղության անիվի լրացմամբ  մասնակիցներն անդրադարձան    խաղաղ կեցության  տարբեր տեսանկյուններին և վերլուծեցին հետևյալ հարցերը՝ խաղաղության նշանակությունը, ներքին խաղաղությունն այլ մարդկանց և միջավայրի հետ, խաղաղասեր վարքի ձևավորումը:
Կրտսեր և միջին դպրոցի աշակերտների համար  կազմակերպվեց նկարչության  մրցույթ՝ <<Խաղաղությունն իմ աչքերով>> վերնագրով:
Միջոցառման հեղինակները, ներկա  ակտիվ մասնակիցներն ու նկարչական մրցույթում հաղթող ճանաչված աշակերտները Սյունիքի զարգացման ծրագրի՝ <<Վորլդ Վիժնի>> կողմից արժանացան նվերների՝ գրական-գեղարվեստական գրքերի:
Միջոցառումն ավարտվեց աղոթքով և լավատեսական տրամադրությամբ՝ երազելով տեսնել կապույտ, անամպ երկինք և պայծառ արև:

Միջոցառմանը ներկա էին Տեր Վահան քահանա Հեբոյանը, Վորլդ Վիժնի Սյունիքի                ՏԶԾ-ի   ներկայացուցիչ  Անուշ Մեժլումյանը, ուսուցիչներ, ծնողներ, համայնքի բնակիչներ:






















Комментариев нет:

Отправить комментарий