суббота, 23 сентября 2017 г.

ԱԽ նախագահի ընտրություն

2017  թվականի սեպտեմբերի  23-ին  Եղեգի  միջնակարգ  դպրոցում   պատասխանատու  օր էր.  տեղի  էր ունենալու   ԱԽ  նախագահի   ընտրություն: Առաջադրված թեկնածուները   3-ն էին ,  ովքեր  օրվա սկզբում  դպրոցի աշակերտներին ներկայացրեցին  իրենց  նախընտրական  ծրագրերը , որից հետո  կայացավ  ընտրություն:
Ընտրության  համար   ձևավորվել  էր   հատուկ  հանձնաժողով  ` հանձնաժողովի   նախագահ, հանձնաժողովի   անդամ , հանձնաժողովի  քարտուղար    և  որպես  դիտորդ՝ ԴԱԿ  Ն. Իսակյանը :Ընտրությունն  անցավ   թափանցիկ   և  անաչառ`   ընտրական  կանոններին համապատասխան  :
Քվեարկությանը  մասնակցում   էին  դպրոցի   5-12-րդ դասարանների  աշակերտները ` թվով  22   , որոնցից՝   18 քվեարկող , 4   բացակա  :
 Ձայների  մեծամասնությամբ  ԱԽ  նախագահ   ընտրվեց 11-րդ  դասարանի   աշակերտուհի    Սվետլանա   Գրիգորյանը  : 
Ներկա էին դպրոցի  տնօրեն  Մ. Գանդալյանը , ԴԱԿ   Ն. Իսակյանը   և  ուսուցիչներ:








Комментариев нет:

Отправить комментарий