среда, 20 сентября 2017 г.

Միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձին

1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում՝  նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձին
2.Անվանումը՝   << Անկախությունը՝ ապագայի երաշխիք>>
3.Կատարման ժամկետը՝     20.09.2017թ.
4.Պատասխանատուն՝    Դպրոցի տնօրեն՝ Մ.  Գանդալյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Պատմության ուսուցչուհի՝ Ս.Հարությունյան, 11-րդ  դասարանի դասղեկ՝  Մ. Օսիպյան
6.Նպատակ /ներ/ ը.    
·   Հիշատակել Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձը:
·   Աշակերտների մեջ սերմանել սեր և նվիրվածություն Հայաստանի Հանրապետության անկախացման գաղափարի հանդեպ։
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Պատմության  ուսուցչուհի Ս.Հարությունյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացի պատմությունը, ողջույնի ու շնորհավորական խոսքերից հետո մեկնարկվեց տոնական միջոցառման սկիզբը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձին։ Աշակերտներն արտասանեցին ու երգեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, հանդես եկան  ազգագրական պարային կատարումներով: Այնուհետև տեսացրիչով ցուցադրվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից մի հատված: Միջոցառման ավարտին  շնորհավորական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն  Մ. Գանդալյանը։
8.Կահավորվածությունը՝  լավ
9.Մասնակցում էին     8–11–րդ   դասարանների  աշակերտները:
10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։




Комментариев нет:

Отправить комментарий