суббота, 27 января 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Շնորհավոր տոնդ, հայոց բանակ ,,

1.Օրվա իրադարձությունը՝     միջոցառում` նվիրված Հայոց բանակի 26-ամյակին:
2.Անվանումը՝   <<Շնորհավոր տոնդ, հայոց բանակ>>
 3.Կատարման ժամկետը՝   26.01.2018թ. :
4.Պատասխանատուն՝   Տնօրեն  ՝ Ա. Հովհաննիսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Զինղեկ՝ Ժ. Մինասյան, 9-րդ դասարանի դասղեկ՝ Մ. Ադամյան, 5-րդ և 6-րդ դասարանների դասղեկ՝ Լ. Սիմոնյան:
6.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:     
 2018 թվականի հունվարի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի  օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման սկիզբն ազդարարվեց ՀՀ օրհներգով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյանը, ողջունելով և շնորհավորելով Հայոց բանակի 26-ամյակը, փառք ու պատիվ տվեց Հայոց բանակին, նրա զինվորներին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: Այնուհետև զինղեկ Ժ.Մինասյանը ներկայացրեց Հայոց բանակի կազմավորումը փուլերով,ինչպես նաև այդ գործում մեծ ավանդ ունեցած  նշանավոր գործիչներին,որից հետո դահլիճում թևածեց ազգային երգն ու պարը:Մասնակից աշակերտները տոնական բարձր տրամադրություն և դրական լիցքեր հաղորդեցին ներկաներին՝ հանդես գալով հայրենասիրական քերթվածքներով՝ ձոնված հայոց բանակին ու մեր քաջարի  հերոսներին:
<<Փառք ու պատիվ մեր հայոց բանակին,երախտիք ու խոնարհում մեր անձնվեր քաջամարտիկներին>>:
Միջոցառումն ավարտվեց դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանի շնորհավորական խոսքերով:
7.Կահավորվածությունը՝    գերազանց:
8.Մասնակցում  էին ՝     1-11-րդ  դասարանների  աշակերտները: 
9. Ներկաները՝  Տնօրեն Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ և աշակերտներ:




























Комментариев нет:

Отправить комментарий