вторник, 16 января 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Մեր մեծերը ,, անկյան թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում:                                                         2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:                 3.Կատարման ժակետը`   15.01.2018թ.:                                    4.Պատասխանատուն՝    տնօրենի ժ/պ ` Ա.Հովհաննիսյան:                                              5. Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:                     6.Համագործակցողները՝  Լ.Սիմոնյան:        7.Նպատակ /ներ/ ը
v  Իմանան հունվար ամսվա ծնված մեր մեծերին:       
8.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ցերեկույթը նվիրված էր Վահան Տերյանին: Ցուցատախտակին փակցված էր Վ.Տերյանի կենսագրությունը, նկարը, բանաստեղծությունները՝ <<Մթնշաղի անուրջներ>> շարքից: Վ.Սիմոնյանի ձեռքով նկարված էր <<Տերյանական աշուն>> բնապատկերը:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Վերժինե Սիմոնյանը: 11-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը ներկայացրեց Վ.Տերյանի կյանքն ու ստեղծագոր-ծությունը: Այնուհետև աշակերտները կարդացին, ոմանք էլ անգիր արտասանեցին բանաստեղծություններ՝ <<Մթնշաղի անուրջներ>> շարքից:
 8.Կահավորվածությունը՝   գերազանց:         
9.Մասնակցում էին`    3,4,8,9–11–րդ  դասարանների աշակերտները:                                                                       
10. Ներկաները.   Տնօրենի ժ/պ`Ա.Հովհաննիսյան , ուսուցիչներ և աշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий