пятница, 18 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Սպորտլանդիա 2019 ,,


1.Օրվա իրադարձությունը՝  <<Սպորտլանդիա 2019թ>>
2.Անվանումը՝   <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>>
3.Կատարման ժամկետը՝    17.10.2019թ.:
4.Պատասխանատուն՝   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան։
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ Ս. Ավետիսյան
6.Նպատակ /ներ/ ը.    
·         Հետաքրքրություն առաջացնել ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ,
·         Աշակերտների մոտ ձևավորել թիմում խաղալու ունակություն, հանդուրժողականություն։
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>> խորագրով մրցույթ՝ ֆիզկուլտուրա առարկայից։ Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ս. Ավետիսյանը 2-8-րդ դասարանի աշակերտներից կազմավորել էր երկու թիմ՝ <<Լուսին>> և <<Աստղ>>։ Սկզբում ուսուցչուհին հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև ներկայացրեց մրցույթի կանոնները։ Աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին մրցմանը։ Առավելագույն միավորներ հավաքած <<Աստղ>> թիմը և  2-րդ դասարանի աշակերտ՝ Արմեն Գրիգորյանը՝ որպես ամենաակտիվ աշակերտ, արժանացան պատվոգրերի։ Վերջում տնօրեն Ա. Հովհաննիսյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով։
8.Կահավորվածությունը՝    գերազանց
9.Մասնակցում  էին     2-8-րդ    դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Լ. Ղազարյան,  ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:
























Комментариев нет:

Отправить комментарий