четверг, 14 декабря 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Հոգևոր ազգային արժեքներ,, խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն

1.Օրվա իրադարձությունը՝     <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի հաշվետու    միջոցառում:
2.Անվանումը՝   << Հոգևոր ազգային արժեքներ >> խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվություն :
3.Կատարման ժամկետը՝   13.12.2017թ. :
4.Պատասխանատուն՝   Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Հոգևոր ազգային արժեքներ>>խմբակի ղեկավար՝ Մ. Ադամյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Ներկայացնել խմբակի 1-ին կիսամյակի կատարած աշխատանքները:
v  Խաղ-մրցույթի միջոցով ամփոփել և ներկայացնել  Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդները:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:         
2017 թվականի դեկտեմբերի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի 1-ին կիսամյակի հաշվետվությունը՝ խաղ-մրցույթի տեսքով:  Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև  Մ.Ադամյանն անդրադարձավ խմբակի 1-ին կիսամյակի կատարած աշխատանքներին,որից հետո նախօրոք ձևավորված յուրաքանչյուր թիմից  ավագ մասնակիցները  ներկայացրեցին  իրենց  խումբը,անվանումը և նշանաբանը:
 Խմբակի ղեկավարը մանրամասնեց խաղի կանոնները՝աշակերտներին մաղթելով անկաշկանդ ու ակտիվ խաղ: Խաղը բաղկացած էր 3 փուլից՝ 1-ին փուլը՝ հարց ու պատասխանից, 2-րդը՝ համապատասխանեցում պահանջող առաջադրանքներից,իսկ վերջին փուլը՝ բեմականացումից:
 Խաղին երկու թիմն էլ ակտիվություն ցուցաբերեց: Հատկապես հետաքրքիր էր վերջին փուլը,որտեղ յուրաքանչյուր թիմ՝ իր անվան համապատասխան, հանդես եկավ բեմականացմամբ՝ մեկը ցուցադրելով <<Մկրտությունը>> , իսկ   մյուսը՝ <<Պսակը>>:            Հաղթող թիմը տնօրենի ժ/պ  Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացավ պատվոգրի:
Վերջում տնօրենի ժ/պ Ա. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց խմբակի ղեկավարին և աշակերտներին՝ արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին ՝     6-11-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները՝  Տնօրենի ժ/պ՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ և աշակերտներ:










Комментариев нет:

Отправить комментарий