вторник, 10 октября 2017 г.

Իմ ուսուցիչ՝ իմ ընկեր… ուսուցիչ լինելը ոչ միայն կոչում է, այլ՝ նվիրում…

    Իմ ուսուցիչ՝ իմ ընկեր… ուսուցիչ լինելը ոչ միայն կոչում է, այլ՝ նվիրում…

   2017 թվականի հոկտեմբերի 9-ին Եղեգի միջնակարգ դպրոցի շքեղ ձևավորված հանդի-սությունների սրահում կրկնակի տոն էր և առավել հիշարժան էր նրանով, որ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը արժանացել էր <<ՀՀ լավագույն տնօրեն>> կոչմանը: Ուստի երախտիքի ու շնորհավորանքի խոսքերի պակաս չէր զգացվում:
   Դպրոցի բոլոր աշակերտներն իրենց բարեմաղթանքն ու թևավոր խոսքերը հղեցին սիրելի ուսուցիչներին՝ կարևորելով նրանց նվիրումը, ամենօրյա քրտնաջան աշխատանքն ու վաստակը:
   Դահլիճում թևածում էին երգն ու պարը,բեմական ոգին, հումորային դրվագները, որոնք ապահովում էին բարձր տոնական տրամադրություն, խինդ ու բերկրանք:
   Ախ-ն ուսուցիչներին շնորհեց պատվոգրեր՝ տարբեր անվանակարգերում, շնորհավո-րանքի խոսքերով հանդես եկավ Ծխ նախագահ Ա. Անդրեասյանը:
   Միջոցառման ավարտին տնօրեն Մերի Գանդալյանը նույնպես շնորհավորեց բոլոր ուսուցիչներին՝ արժևորելով նրանց անմնացորդ նվիրումը,բարեմաղթելով քաջառող-ջություն, նորանոր ձեռքբերումներ ու բարձունքներ աշխատանքային գործունեության համար:
   <<Տարվա լավագույն ուսուցիչ>>,<<Տարվա լավագույն դասղեկ>> տիտղոսներին արժանացավ ռուսաց լեզվի ուսուցչուհի Համեստ Գրիգորյանը, իսկ ուսումնադաստիա-րակչական աշխատանքները հավուր պատշաճի կատարելու համար տնօրեն Մերի Գանդալյանի կողմից պատվոգրի արժանացան ԴԱԿ Նարե Իսակյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մելինե Կոստանյանը:



























Комментариев нет:

Отправить комментарий