четверг, 24 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Խաղ-մրցույթ՝ ,, Տրամաբանական գլուխկոտրուկ ,,


1.Օրվա իրադարձությունը՝  Խաղ-մրցույթ
2.Անվանումը՝ <<Տրամաբանական գլուխկոտրուկ>>
3.Կատարման ժամկետը՝   24.10.2019թ.
4.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Մաթեմատիկայի ուսուցչուհի Հ. Ազատյան
6.Նպատակ /ներ/ ը.
·         Զարգացնել աշակերտների տրամաբանությունը
·         Կենտրոնացնել ուշադրությունը
·         Հետաքրքրություն առաջացնել առարկայի հանդեպ
7.Համառոտնկարագրությունը  /կառուցվածքը, տարբերմասերիկենսագործումը և այլն/: <<Մաթեմատիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  2019 թվականի հոկտեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ՝ <<Տրամաբանական գլուխկոտրուկ>> խորագրով։ Մաթեմատիկայի ուսուցչուհի  Հ. Ազատյանը  հանդես եկավ ողջույնիխոսքով,մանրամասն բացատրեց մրցույթի կանոնները։ Մրցույթը բաղկացած էր 3 փուլից։ Յուրաքանչյուր փուլի վերջում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում էին հաջորդ փուլ։ Երեք փուլերի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 8֊-րդ դասարանի աշակերտ Արեն Մովսիսյանը  արժանացավ պատվոգրի և խրախուսական նվերի։
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում  էին   5-12-րդ   դասարանների  աշակերտները:
10. Ներկաները.  Դպրոցի տնօրեն՝   Ա.Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ջ.Արզումանյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ Լ. Ղազարյան, ուսուցիչներ, աշակերտներ:
  






 











Комментариев нет:

Отправить комментарий