пятница, 24 января 2014 г.

Արձագանք ակումբի կողմից Հանդուրժողակունություն թեմայով միջոցառում

  Ս/թ հունվարի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ <<Հանդուրժողականություն>> թեմայով  միջոցառումը: Միջոցառումը ղեկավարում էին Անահիտ Մանասյանը և Սեյրան Խաչատրյանը:Սկզբում նրանք ծանոթացան,թե աշակերտները ինչ են հասկանում հանդուրժողականություն ասելով:Աշակերտները շատ լավ ծանոթ էին թեմային և մեծ ակտիվությամբ ու հետաքրքիր մտքերով քննարկումն ավելի բուռն էին դարձնում:




Այնուհետև կազմեցին <<Ինչը կներեմ,ինչը ոչ>>  T – աձև աղյուսակը:Բուռն քննարկումներ և պարզաբանումներ  կատարվեցին առաջացող հարցերի շուրջ:Աշակերտները հայտնում էին   տարբեր կարծիքներ  և ամենալավն այն էր ,որ բոլորը լսում  էին միմյանց կարծիքները և փորձում ՝ոչ ճիշտ հարցերի դեպքում փոխել իրենց տեսակետը:Ակումբի անդամները բաժանվեցին 7 խմբի:Ամեն խմբի տրվեց մեկական տարբեր գույների թղթեր,որոնց վրա նրանք պետք է պատկերեյին այն ամենը ,ինչ այդ գույնով կա աշխարհում : Արդյունքում մասնակիցները կտրտված պատկերների միջոցով  ստացան  ծիածանի պատկերը՝ միմյանց  հարգելու,սիրելու,հանդուրժելու խորհրդանիշը:








Комментариев нет:

Отправить комментарий