пятница, 24 января 2014 г.

Արձագանք ակումբի կողմի Մարդու իրավունքներ թեմայով միջոցառում

Ս/թ դեկտեմբերի 23 <<Մարդու իրավունքների>> միջոցառում:Միջոցառումը ղեկավարում էին Գոհար Սահակյանը և Նաիրա Մարկոսյանը:Նրանք միջոցառման սկզբում փորձեցին ծանոթանալ , թե որքանով են երեխաները իրազեկ իրենց իրավունքներին:Միջոցառման  ընթացքն ավելի հետաքրքիր դարձնելու համար երեխաներին բաժանվեցին թերթիկներ,որտեղ նրանք գրեցին իրենց իրավունքներից մի քանիսը:




Այնուհետև միջոցառման  վարողները առանձին կարդացին և քննարկեցին աշակերտների կողմից գրված իրավունքները՝ լրացնելով և բացատրելով չթվարկվածները:Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտեցին մի քանի տեսանյութ <<Իրավունքի այբուբենից>>:Ղեկավարներն իրենց խոսքն ավարտեցին հետևյալ նախադասություններով.<<Մարդու իրավունքն ավարտվում է այնտեղ,որտեղ սկսվում է մեկ այլ մարդու իրավունք>> և << Իրավունք պահանջելուց առաջ հիշե՛ք ձեր պարտականությունները>>:













Комментариев нет:

Отправить комментарий