пятница, 24 января 2014 г.

Ընթերցման օլիմպիադայի դպրոցական փուլը

2014 թ.-ի  հունվարի 24-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ընթերցման օլիմպիադայի  դպրոցական փուլը: Մրցույթը կայացել է ըստ ընթերցման օլիմպիադայի անցկացման կարգի:





Նախքան մրցույթի սկսվելը՝ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝  Ա. Մնացականյանը, մեծարելով  ու գնահատելով գրքի արժեքը, իր բարեմաղթանքն ուղղեց  աշակերտներին ու ներկաներին՝ մեջբերելով  Չարենցյան խոսքեր՝ <<Օ՜, գրքերի աշխարհը- տիեզերք է անեզր>>: Հորդորեց  սիրել գիրքը, քանզի  << ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի,  փրկարար խորհրդատուի, ուրախ ընկերոջ , իսկական  մխիթարողի պակասություն չի  զգա>>. չէ՞ որ գրքերի աշխարհը հարուստ է հրաշքներով:
 Աշակերտները մեծ ոգևորությամբ  են մասնակցել մրցույթին: Նրանք  իրենց  և ժյուրիի նախընտրած  ստեղծագործություններից ընթերցեցին  հատվածներ՝ փորձելով հնարավորինս պահպանել  ընթերցման կանոնները: Հաղթող ճանաչված աշակերտները արժանացան պատվոգրերի, և տնօրինության կողմից նրանց   շնորհվեց  գրենական պիտույքներ:

Իրենց ընկերների հաղթանակը    գեղեցիկ ընթերցմամբ  շնորհավորեցին նաև  դպրոցի 5-րդ և 7-րդ դասարանի  աշակերտները՝  ներկայացնելով հատվածներ նշանավոր գրողների ստեղծագործություններից:





























Комментариев нет:

Отправить комментарий