четверг, 31 марта 2016 г.

,,Շնորհավո՛ր, Սուրբ Զատիկ,,

1.Օրվա իրադարձությունը՝    <<Զատկի>>  տոնախմբություն:                                             2.Անվանումը՝   <<Շնորհավո՛ր, Սուրբ Զատիկ>>:                                                             3.Կատարման ժամկետը՝   29.03.2016:           4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ.Գանդալյան:                                                    5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի՝  Ն. Ստեփանյան, 9-րդ դասարանի դասղեկ ` Մ.  Օսիպյան, ծնողական խորհուրդ:           6.Նպատակ /ներ/ ը.
·       ա/ Տոնել եկեղեցու կարևոր տոներից՝ Հիսուս Քրիստոսի հարության օրը:                 բ/ Սերմանել  ազգային-հոգևոր դաստիարակություն:                                                                                                         7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:                                                                                                                     Ազգագրական զուռնա-դհոլի երաժշտության ներքո ազդարարվեց միջոցառման սկիզբը:  Տղաները կարկաչաներ չրխկացնելով  քշեցին չար ուժերը:Այնուհետև հաղորդավարները փառաբանեցին Քրիստոսի ամենազոր հարությունըՀնչեց հրեշտակի քաղցր բարբառը՝ <<Չէ աստայլ հարյավ>>: Քրիստոսի հարությունը դարձավ կյանքի ճանապարհԽորքից հնչեց Հիսուս Քրիստոսի խոսքը. <<Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ թեպետ և մեռնի, կապրի, և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի>>: Հնչեցին եկեղեցական զանգերը և Հիսուսի նկարի առջև կատարվեց մոմավառությունընթերցվեց տերունական աղոթքըԽմբերը ողջունեցին միմյանց.<<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>, <<Օրհնյալ է հարությունը  Քրիստոսի>>: Աղջիկների երգչախումբը հնչեցրեց <<Թող հնչեն զանգերն ի լուր>> երգը: Այնուհետև երեխաները ներկայացրին Զատիկի տոնակատարությունն ու խորհրդանիշները: Հնչեց  <<Սուրբ զատիկի ձվիկները>> երգը, և Միլենա Օսիպյանը կազմակերպեց զատկական խաղերը՝ ազգագրական և զատկական երաժշտության ներքո (Ձուկոտրոցի, ձուգլորիկ, ձուպտտոցի, խաղ-մրցույթ ձվերով): Վերջում դպրոցի <<Ազգային երգ ու պար>> խմբակի սաները ելույթ ունեցան <<Փափուրի>> ազգագրական պարով: Իսկ դպրոցի ծնողական խորհուրդը , դպրոցի ճաշարանում, զատկական սեղան պատրաստեց դպրոցի բոլոր աշակերտների համար: Աշակերտները համտեսեցին զատկական չամչով փլավ, ձու և քաղցրավենիքներ:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում էին      1-12-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.    6-7-րդ դասարանի աշակերտները;
11. Ներկաները.   Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:  12. Հրավիրվածները.    Մանկական կենտրոնի տնօրեն՝ Մայա ՄիրզոյանՔրիտոնեական դատիարակության կենտրոնի Կապանի տարածաշրջանի պատախանատու՝ Նաիրա Ծատրյան:






































Комментариев нет:

Отправить комментарий