четверг, 13 марта 2014 г.

Թումանյանական օրեր

Հասել ենք մի ժամանակի,երբ բանը գիրքն է ,մանավանդ  նրա համար ,ով  որոշ  տարածություն  անցել է արդեն,նստի ու պարապի:Ի՞նչ կա ավելի լավ բան,քան  գիրքն ու գրականությունը:
Գուցե ասեք հիմա ժամանակն  ուրիշ է ,նոր տեխնոլոգիա,բայց  այդպես  չմտածեցին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ  դպրոցի տարրական  դասարանի աշակերտները:Փետրվարի 17-ից  Թումանյանական օրեր սկսեցին  դպրոցի գրադարանում` /գրադարանավար Լուսինե Սիմոնյան/Թումանյանի  ստեղծագործություների ընթերցումներով:Փայլուն ընթերցեցին  <<Քաջ նազարը >> , <<Սուտասանը>>,   <<Կացին ախպերը>>,<< Անհաղթ աքլորը>>,<<  Չախչախ թագավորը>> և այլ հեքիաթներ:
Դասվարները  կազմակերպեցին ընթերցանության մրցույթ:  Տնօրինության կողմից                հաղթողներին խրախուսեցին և  հանձնեցին շնորհակալագրեր:





Հետաքրքիր և բովանդակալից հայաշունչ միջոցառումների  ցանկը շարունակում էր  անակնկալի բերել դպրոցի  տնօրինությանը,ուսուցիչներին,աշակերտներին և ծնողներին:
Հ.Հայրապետյանը և Ա.Պողոսյանը անցկացրեցին նաև միջոցառում ՝ <<Լինում է, չի լինում  մի հեքիաթ է լինում>> խորագրով: Երգ ու պարով, ասմունքով աշակերտները  ներկայացրեցին Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները, բեմադրեցին Թումանյանի հեքիաթներից <<Պոչատ աղվեսը>>: Նրանց արտահայտիչ և  սրտաբուխ խոսքը վկայում էր մայրենիի նկատմամբ տածած  նրանց սիրո մասին:
 Թումանյանական այդ  օրերը   աշակերտների, ուսուցիչների և ծնողների վրա անջնջելի տպավորություն թողեցին:
Դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը շնորհակալություն հայտնեց   կազմակերպիչներին, մասնակիցներին և հաղորդեց ընթերցել, հիշել, սերտել ամենայն հայոց բանաստեղծի` Թումանյանի անմահ գործերը, որոնք սիրելի են թե՛ մեծերին և  թե՛ փոքրերին:
















Комментариев нет:

Отправить комментарий