пятница, 28 марта 2014 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Ս/թ մարտի 28-ին Եղեեգի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը          պաշտոնական այց կատարեց դպրոցի տնօրեն՝ Մերի Գանդալյանին:Աշակերտական խորհուրդը նախապես կազմել էր հանդիպան  օրակարգը,որը ներկայացվել էր տնօրենին:Տնօրենի հետ հանդիպմանը մասնակցեցին ԱԽ-ի 8 անդամ:





Օրակարգի առաջին հարցում ԱԽ նախագահ Անահիտ Մանասյանը «ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԱՅՆԸ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ>>Մասնակցության ուղեցույցից կարդաց Աշակերտական խորհրդի համագործակցությունը հանրակրթական դպրոցի տնօրենի հետ նյութը,այնուհետև մանրամասնորեն քննարկվեցին բոլոր կետերը,իսկ տնօրենը հավելյալ տեղեկությունները ներկայացրեց աշակերտներին:Օրակարգի հաջորդ հարցը ԱԽ մարտ- ապրիլ ամիսների  աշխատանքների մասին էր,որը նույնպես ներկայացվեց տնօրենին և նրա օգնությամբ կատարվեց միջոցառումների բաշխում ըստ հանձնախմբերի:Հաջորդ հարցը դպրոցում համայնքային հանդիպման կազմակերպման մասին էր,որի շուրջ առաջարկվեցին  տարբեր տեսակետներ և տնօրենը խոստացավ աջակցել ցանկացած հարցում : Օրակարգի մյուս հարցը դպրոցում իրականացվելիք բանավեճի մասին էր:Որոշվեց մասնակիցները կազմը, հյուրերի ցանկը և բանավեճի դատավորները:Հաջորդ հարցը <<Կանաչապատ համայք >> ծրագիրն էր:Տնօրենը հայտնեց,որ դպրոցի <<Արձագանք>> ակումբի միջոցով ԱԽ-ն կարող է համագործակցել Երևանում իրականացվող <<Կանաչապատ համայնք>>ծրագրին ,որի շրջանակում մեզ կտրամադրեն անհրաժեշտ նյութեր և միջոցներ:Մյուս հարցը դպրոցում թերթի լույսընծայումն էր:Տնօրենը նշեց ,որ դպրոցի <<Արձագանք>>ակումբը <<Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքի>> ծրագրի շրջանակում ձեռք էր բերել գունավոր տպիչ սարք և գունանյութեր,որոնք կարող են աշակերտները օգտագործել  այդ նպատակով:
Հանդիպումն անցավ խիստ գործնական, և  ԱԽ-ի նախագահը հայտնեց,որ այսպիսի հանդիպումներ կիրականացվեն ամեն ամիս,որոնք  կլուսաբանվեն հերթական թերթի համարներում:






Комментариев нет:

Отправить комментарий