среда, 25 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս մաթեմատիկա առարկայից 4-րդ դասարանում


1.Օրվա իրադարձությունը՝    Բաց դաս             4-րդ դասարանում
2.Առարկան    Մաթեմատիկա
3.Դասի թեման/ վերնագիրը   <<Հավասար  հայտարարներ  ունեցող կոտորակների համեմատում>>
4.Կատարման ժամկետը՝   25.04.2018թ. 
5.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Օսիպյան
6. Ուսուցիչ՝     դասվար ՝ Աննա Սահակյան
7.Նպատակ ները.
·         Գաղափար տալ ամբողջի, դրա մասերի և դրանց միջև կապի մասին
·         Գաղափար ունենալ «կոտորակ», «համարիչ», «հայտարար» հասկացությունների մասին
·         Համեմատել նույն հայտարար ունեցող կոտորակները
·         Պարզ խնդիրներ լուծել թվի մասը և թիվը նրա մասով գտնելու վերաբերյալ
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018 թվականի ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մաթեմատիկա>> առարկայի մակարդակի և ուսումնասիրության շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս՝ 4-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում <<հարց ու պատասխան>>մեթոդի կիրառմամբ, որից հետո աշակերտները կատարեցին համապատասխան վարժություններ և խնդիրներ:Նոր դասը ուսուցիչը մատուցեց դասախոսությամբ՝ մտագրոհով, ցուցապաստառների դիտարկումով և գրատախտակին բերվող օրինակներով, որից հետո աշակերտները կատարեցին քարտային աշխատանք՝ կիրառելով առաջադրանքների փոխանակման մեթոդիկան:Դասի վերջում հետադարձ կապի միջոցով ամփոփվեց նոր նյութը, որից հետո հանձնարարվեց տնային աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝   Գերազանց
10. Ներկաները.   Տնօրեն՝ Ա.Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա.Մնացականյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Օսիպյան, դասվար՝ Վ.Մինասյան, մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ա.Թորոսյան, ուսուցչի օգնական՝ Ն.Հարությունյան:













Комментариев нет:

Отправить комментарий