среда, 10 сентября 2014 г.

Շնորհավոր Գիտելիքի օր


                                      
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում  նշվում է  գիտելիքի,գրի և դպրության օր: Այն սահմանված է ՀՀ տոների և  հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:  Կրթությունը և գիտելիքը,որպես արժեք,հնուց ի վեր  ունեցել են իրենց կայուն տեղն  ու նշանակությունը:Գրքի ու գիտելիքիհանդեպ խոր հարգանքն ու  կրթություն   ստանալու ձգտումը  հայկական մենթալիտետին  բնորոշ կողմերից են համարվել:Մեզ մոտ սեպտեմբերի 1-ը, որպես նոր ուսումնական տարվա սկիզբ  և Գիտելիքի օր  միշտ տոնական է լինում:Սակայն ողջ աշխարհում   սեպտեմբերի 1-ը  տոնական է   համարվում    1ի դասարանցիների համար,ովքեր առաջին անգամ են ոտք դնու դպրոցի  կամարներից ներս:Սեպտեմբերի 1-ին տարբեր ժամանակներում նշել են տարբեր տոներ:
Հին ժամանակներում այս օրը նշվել է որպես բերքի տոն, իսկ 325 թվականին Կոնստանտին մեծը ազատություն  տվեց ժողովրդին հենց սեպտեմբերի 1-ին: Սակայն ներկայումս սեպտեմբերի 1-ը նշվում է որպես գիտելիքի օր:Սեպտեմբերի 1-ը տոն է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանք  բոլորն էլ սկսում են կյանքի մի նոր փուլ:                              Այսօր սեպտեմբերի մեկն է՝գիտելիքի օրը: Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցում  հնչեց 2014-2015 ուստարվա առաջին զանգը:Դպրոցում առաջին անգամ ոտք դնող աշակերտների համար հիշարժան օր էր:Նոր ուսումնական  տարվա և գիտելիքի օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում:  Աշակերտներին շնորհավորեց  դպրոցի տնօրեն՝ Մերի Գանդալյանը, Համայնքապետ՝ Վյաչեսլավ Մարկոսյանը,ԱԽ-ի նախագահը՝ Անահիտ  Մանասյանը և 12-րդ դասարանցիները,ովքեր պատրաստել էինփոքրիկ նվերները առաջին դասարանցիների համար: Միջոցառումն ավարտվեց առաջին դասարանի և  12-րդ դասարանի աշակերտների կողմից փուչիկ բացթողմամբ դեպի երկինք:Շնորհավորում ենք բոլորին  այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий