Եղեգի միջնակարգ դպրոցի հայոց
լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մնացականյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին դպրոցում անց է կացրել շարադրության մրցույթ՝
<<Աշունն իմ աչքերով>> թեմայով: Մրցույթն անցկացվեց Կոլեկտիվ ուսուցման եղանակի՝ Րիվինի հակադարձ
մեթոդիկայով:Շարադրության մրցույթի նպատակն էր զարգացնել աշակերտների ստեղծագործական միտքը,
ուսուցանել շարադրության ճիշտ կառուցվածքը, ըստ պլանի հերթական կետերի ՝
օգտագործել հարուստ բառապաշար՝ գործի դնելով նաև նկարագրական տաղանդը:Եթե մինչ այդ աշակերտները
կարծես <<սարսափում էին>> շարադրություն գրելուց, ապա այս մեթոդիկայով շարադրություն գրելը իրավիճակը փոխեց . աշակերտների մեջ
ոգևորություն առաջացրեց թեմայի պատրաստի
պլանը, շարադրության բնաբանները, որոնք ընտրված էին գրողների ՝ աշնան մասին բանաստեղծական
տողերից, փոփոխական կազմով զույգային աշխատանքը, որոնք օժանդակող բնույթ ունեին. առավել դյուրին էին
դարձնում շարադրելու ընթացքը:Աշակերտներն աշխատել էին
ակտիվությամբ, ինչի գրավականը նրանց բովանդակալից , նկատելի որակական աճով
շարադրություններն էին :Լավագույն շարադրություն գրող
աշակերտներն արժանացան պատվոգրերի:
Комментариев нет:
Отправить комментарий