пятница, 3 октября 2014 г.

Սեպտեմբերի 19-ը քաղաքացիական հասարակության օրն է

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում  նշվում է  Քաղաքացիական հասարակության օրը /ՔՀՕ/: Օրվա նպատակն է համախմբել հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչներին  քաղաքացիական հասարակության գաղափարի շուրջ և խրախուսել հանրության մասնակցությունը քաղաքացիական հասարկության զարգացմանն ուղղված  նախաձեռնություններում:

Համայնքային զարգացման աջակցության ցանցը/ՀԶԱՑ և Սյունիքի Աշակերտական խորհուրդների ցանցը համատեղ ուժերով կիրականացնեն օրվան նվիրված  միջոցառումներ Գորիսի,  Սիսիանի  և  Կապանի տարածաշրջաններում:

Միջոցառումների  շարքը  ներառում է՝



  •  Հայտարարությունների պատրաստում և տարածում տարբեր վայրերում/մեծ  պլակատների տպագրում և տեղադրում համայնքի կենտրոնական մասերում                                     
  •  Քաղաքացիական հասարակության մասին բաց դասի անցկացում դպրոցներում
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդունելության կազմակերպում
  • Քաղաքացիական հասարակության նպատակների պատի պատրաստում
  • Օրվա խորհորդը ազդարարող  թռուցիկների պատրաստում և տարածում անցորդների շրջանում
  •   Համերգային ծրագիր

            Տարբեր համայնքներ վերոնշյալ շարքից կիրականացնեն տարբեր միջոցառումներ՝  պահպանելով  հիմնական գաղափարախոսությունը:

Գյուղական համայնքներում  միջոցառումները կիրականացվեն Սյունիքի ԱԽ ցանցի  անմիջական մասնակցությամբ և ՀԶԱՑ-ի կազմակերպությունների աջակցությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий