воскресенье, 28 декабря 2014 г.

Գալդ բարի 2015 թվական



2014թ. դեկտեմբերի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ ամանորյա միջոցառում:Միջոցառումը իրականացվեց տնօրենի,ՄԽ-ի,ԾԽ-ի , ԱԽ-ի անմիջական մասնակցությամբ և Վորլդ Վիժնի հետ համագործակցությամբ: Տոնական հանդեսն սկսվեց  հաղորդավարների ջերմ ողջույնի խոսքով : Նրանք բոլորին մաղթեցին ,որ այս միասնությունն ու ակտիվությունը պահպանվի ամբողջ տարվա ընթացքում : Այնուհետև 



աշակերտները   արտասանեցին մի շարք բանաստեղծություններ և երգեցին ամանորյա երգեր:Միջոցառման հումորը ապահովեցին 9-12-րդ դասարանի աշակերտները՝ներկայացնել երկու հումորային համար: Ամանորյա ղողանջների ներքո  տոնական դահլիճ մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ հանդիսականներին մաղթելով  սեր,առողջություն,խաղաղություն,համբերություն և ամենայն բարիք

Միջոցառման վերջում խաղացինք մի շարք խաղեր:Դրանք հետաքրքիր էին և զվարճալի :
Դպրոցի տնօրեն՝Մերի Գանդալյանը նույնպես շնորհավորեց բոլորին՝ մաղթելով լավ ու արգասաբեր տարի:Ամփոփելով 2014 ուստարվա առաջին կիսամյակը  ՝ տնօրենը ներկայացրեց  դպրոցի ձեռբերումները ,իսկ ակտիվ  ուսուցիչներին և շնորհալի աշակերտներին  արժանացրեց շնորհակալագրերի և պատվոգրերի:
1-12-րդ դասարանցիները  ստացան ԾԽ-ի կողմից նվերներ  կողմից: <<Վորլդ Վիժն >>  Կապանի  ՏԶԾ-ի կողմից  դպրոցը ձեռք էր բերել հայկական ազգային զգեստներ,որոնցով աշակերտները ներկայացրին հայկական պար՝փափուրին: Դահլիճում տիրում էր տոնական տրամադրությունը . իշխում էր  երգն ու պարը ,սերն ու 
խնդությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ










Комментариев нет:

Отправить комментарий