четверг, 4 декабря 2014 г.

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՊԱՆ

Կապան քաղցրանուն…….
Դու հոգու քաղաք, սիրո և հավերժի քաղաք…..
Կապան….անցյալի և ներկայի, վաղվա և այսօրի պայքարի քաղաք, ապրելու և ապրեցնելու քաղաք….Կապան….
Իմ տուն, իմ, կենսագրություն, իմ հիշողություն, իմ կարոտ և իմ հայտնություն, իմ պարտություն և հաղթանակ, իմ ունեցվածք, իմ ,թանկ ու անփոխարինելի, իմ սիրո քաղաք, իմ սիրառատ ու սիրահար Կապան…..

Քանի որ հոկտեմբերի 18-ին նշեցինք մեր սիրելի, մեր քաղցրանուն Կապան քաղաքի 76ամյակը,  ուստի այսօր որոշեցինք մի փոքրիկ միջեցառում ել կազմակերպենք Եղեգի միջնակարգ դպրոցում: Միջոցառումը կրում է <<Հին ու Նոր Կապան>> խորագիրը:
Հազարամյակների պատմություն ունեցող Կապանն ակնառու դեր է խաղացել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ: Բոլոր ժամանակներում եղել է Հայաստան աշխարհի հուսալի վահանը:
Կապանը հյուևընկալ քաղաք է, իսկ կապանցին հեզ ու կամեցող:
Մեր քաղաքի վրա են խոյանում դարերից եկող դեպքերի ու իրադարձությունների նկատմամբ ազգային, պատմական մտածելակերպը, հանդուգն, չընկճվող  ոգին, հավատը Աստծո նկատմամբ, քարից հաց քամելու մեծագույն պղնձագործ, միաձույլ ընտանիքի գաղաձարը: 
Քեց , սիրելի քաղաք մեր սերը, խոնարհումը և հավատարմությունը:














Комментариев нет:

Отправить комментарий