вторник, 3 марта 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ,,Մեր մեծերը,, անկյան թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝   անկյան թարմացում:
2. Անվանումը՝   <<Մեր մեծերը>>:
3.Կատարման ժամկետը՝  03.03.2015թ.
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Մ.Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ ը՝   գրադանավար՝ Ն.Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտների մեջ զարգացնել ճիշտ, սահուն, գիտակցված կարդալու (արտասանելու) տեխնիկայի ձևավորում՝ խթանելով նրա ստեղծագործական երևակայությունը::
. Աշակերտներն իմանան մարտին ծնված մեծերին:
7. Համառոտ նկարագրությունը /
կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտներն արտահայտիչ արտասանեցին Չարենցի՝ գարնան նվիրված բանաստեղծություններ՝ գովերգելով գարնանային արբշիռ գույները, երփներանգ ծաղիկների բույրն ու գեղեցկությունը, ասմունքեցին մայրության նվիրված բանաստեղծություններ՝ նշելով, որ տիեզերքի գեղեցկությունների մանրանկարը Աստծո երբևէ կերտած հրաշքն է կինը, իսկ հրաշքներից հրաշքը՝ մայրն ու մայրությունը: Հետաքրքիր դեպքեր ներկայացրին Նար-Դոսի, Վազգեն Սարգսյանի կյանքից, նշանավոր իրադարձություններով հանդես եկան գրականագետ՝ Նիկոլ Աղբալյանի, ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյանի մասին:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում էին    5-11-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.   Սիրանուշ Սահակյանը,Սեյրան Խաչատրյանը,Ալեն Ղուկասյանը, Մարիա Մարկոսյանը, Գագիկ Ստեփանյանը, Դավիթ Առաքելյանը, Նաիրա Մարկոսյանը:
11. Ներկաները.       Դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներաշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий