суббота, 24 декабря 2016 г.

,,Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ- փառատոնը,,` նվիրված հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներից Մարո Մարգարյանի 100 և Սիլվա Կապուտիկյանի 98- ամյակներին:

20.12.16թ. Եղեգի միջնակարգ դպրոցում մեկնարկեց <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ- փառատոնը>>՝ նվիրված հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներից Մարո Մարգարյանի 100 և Սիլվա Կապուտիկյանի 98- ամյակներին:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը  համառոտ  անդրադարձավ նրանց կենսագրական ու ստեղծագործական կարևոր դրվագներին:
 Մրցույթին մասնակցեցին տարիքային առանձին խմբերի աշակերտներ, ովքեր հանդես եկան տպավորիչ  ասմունքով, արտահայտիչ խոսքով:

8-րդ և 10-րդ դասարանների լավագույն ասմունքող աշակերտուհիներ Մարգարիտա Գևորգյանն ու Սվետլանա Գրիգորյանը  տնօրեն Մ.Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:

Комментариев нет:

Отправить комментарий