понедельник, 12 декабря 2016 г.

Քննարկում ՝ նվիրված ,,Մարդու իրավունքների,, միջազգային օրվան

2016 թվականի դեկտեմբերի 12-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում ԱԽ   <<Արձագանք>>   իրավապաշտպան ակումբը,  համագործակցելով  հասարակագիտության ուսուցչուհի  Ա. Առաքելյանի և  ԴԱԿ Ն. Իսակյանի հետ, կազմակերպեց   քննարկում ՝ նվիրված   <<Մարդու իրավունքների>>  միջազգային օրվան : Աշակերտները  ներկայացրեցին ի°նչ է <<Մարդու իրավունքների  համընդհանուր հռչակագիրը >>    և ե°րբ է այն ընդունվել : Այնուհետև  հաջորդաբար  ներկայացվեցին ու քննարկվեցին  հռչակագրի 30  հոդվածները: Աշակերտները  և  ուսուցիչները փոխանակվեցին իրենց կարծիքներով   ու  լրացրեցին մարդու  իրավունքների վերաբերյալ ունեցած գիտելիքները:










Комментариев нет:

Отправить комментарий