понедельник, 20 февраля 2017 г.

Բաց դաս Ռուսաց լեզվից

1.Օրվա իրադարձությունը՝     Բաց  դաս:
2.Առարկա՝     Ռուսաց լեզու:
3.Դասի թեման / վերնագիրը՝    <<Репка>>:
4.Կատարման ժակետը`   20.02.2017թ.:
5.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման   նախագահ Մ. Կոստանյան:
6.Ուսուցիչ ՝    Հ. Գրիգորյան:
7.Նպատակները. 
ü Իմանա՝ <<Репка>> հեքիաթի  բովանդակությունը :
ü Կարողանա՝  բառերն ամբողջությամբ արտաբերել :
ü Կարողանա՝ ճիշտ, վարժ, արտասանական երանգավորումներով կարդալ :
ü Գնահատի յուրաքանչյուր մարդու դերն ու նշանակությունը :

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ուսուցչուհի Հ. Գրիգորյանը սկզբում կատարեց հաշվառում և լրացրեց դասամատյանը: Այնուհետև կատարեց հին դասի հարցում, իսկ մյուսները   << Փոխվարժանք>> մեթոդիկայով կրկնեցին անցած նյութի բառերը: ԿԱՊԿՈՒ աշակերտ Ս. Սիմոնյանին տրվեց անհատական քարտ՝ բաղկացած տարբեր առաջադրանքներից: Հ. Գրիգորյանը ընթերցեց նոր նյութի տեքստը, թարգմանեց այն՝ բացատրելով անհասկանալի բառերն ու եզրույթները , որոնք նախօրոք գրված էին գրատախտակին: Այնուհետև աշակերտներն էկրանին դիտեցին հեքիաթը ՝ մուլտֆիլմի ձևաչափով: Ուսուցչուհին հարցերով ամփոփեց այն՝ ամրապնդելով կրթադաստիարակչական կողմը, և ներկայացրեց հեքիաթի դաստիարակչական նշանակությունը:                                                                                                                             Ցուցատախտակի վրա ամրացված նկարները, կիրառված տեխնոլոգիաներն ու մեթոդներն  ապահովեցին դասի դիդակտիկան: Աշակերտներն ակտիվ էին և մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում, քանի որ ծանոթ էին հեքիաթի բովանդակությանը:
9.Դասալսողները՝     Տնօրեն՝  Մ. Գանդալյան, հումանիտար մեթոդմիավորման   նախագահ    Մ. Կոստանյան, ԴԱԿ՝  Ն. Իսակյան, դասվար՝ Ա. Պողոսյան, ֆիզիկայի ուսուցչուհի՝ Մ. Ավագյան:














Комментариев нет:

Отправить комментарий