среда, 26 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ԱԽ նախագահի ընտրություն

2018  թվականի սեպտեմբերի  25-ին  Եղեգի  միջնակարգ  դպրոցում   պատասխանատու  օր էր.  տեղի  էր ունենալու   ԱԽ  նախագահի   ընտրություն: Առաջադրված թեկնածուները   1-ն էր ,  ով օրվա սկզբում  դպրոցի աշակերտներին ներկայացրեց  իր նախընտրական  ծրագրիրը , որից հետո  կայացավ  ընտրություն:
Ընտրության  համար   ձևավորվել  էր   հատուկ  հանձնաժողով  ` հանձնաժողովի   նախագահ, հանձնաժողովի   անդամ , հանձնաժողովի  քարտուղար    և  որպես  դիտորդ՝ ԴԱԿ  Ա.Մնացականյանը :Ընտրությունն  անցավ   թափանցիկ   և  անաչառ`   ընտրական  կանոններին համապատասխան  :
Քվեարկությանը  մասնակցում   էին  դպրոցի   5-12-րդ դասարանների  աշակերտները ` թվով  21    , 0   բացակա  :
 Ձայների  մեծամասնությամբ  ԱԽ  նախագահ   ընտրվեց 10-րդ  դասարանի   աշակերտուհի    Մարգարիտա Գևորգյանը  : 
Ներկա էին դպրոցի  տնօրեն  Ա.Հովհաննիսյանը , ԴԱԿ   Ա.Մնացականյանը   և  ուսուցիչներ:











Комментариев нет:

Отправить комментарий