суббота, 1 сентября 2018 г.

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ -- ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ


Սեպտեմբերի 1, նոր ուսումնական տարի, գիտելիքի և դպրության օր: Այս օրը վերստին բացվեցին հարազատ կրթօջախի` Եղեգի միջնակարգ դպրոցի դռները: Դպրոցն իր գիրկն առավ հարազատ դարձած ուսուցիչներին ու սաներին, ովքեր նոր հույսով ու լավատեսությամբ են սկսում նոր ուսումնական տարին:
Միջոցառումն ազդարարվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը` մաղթելով հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի: Շնորհավորանքներին միացան նաև 12-րդ դասարանի դասղեկ Ս. Սարգսյանը և դասվար Մ. Ադամյանը:
 Հնչեցին աշակերտների բարեմաղթանքներն ու ջերմ խոսքերը: Միջոցառման վերջում 12-րդ դասարանի աշակերտներն ուղեկցեցին իրենց հետևորդին, ով առաջին անգամ էր ոտք դնում դպրոցի շեմին:
                            













Комментариев нет:

Отправить комментарий