четверг, 13 февраля 2020 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Տեառնընդառաջ ,,


1.Օրվա իրադարձությունը՝    միջոցառում:
2.Անվանումը՝   «Տեառընդառաջ»:
3.Կատարման ժամկետը՝    13.02.2020թ.:
4.Պատասխանատուն՝    Տնօրեն՝ Ա Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի՝ Գ. Էլչիբեկյան
6.Նպատակները                                                 Ներկայացնել տեառընդառաջի խորհուրդը,ծանոթացնել տոնի խորհրդին և ծիսակատարությանը։
·         Աշակերտների մեջ հետաքրքրություն և սեր առաջացնել եկեղեցու,ազգային եկեղեցական տոների և տոնակատարությունների հանդեպ։
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:    2020թ փետրվարի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տոնվում էր Տրնդեզ կամ Տեառընդառաջի տոնը։ Տոնը նվիրված էր 40 օրյա մանուկ Հիսուսի տաճար բերելուն, երբ նրան ընդառաջ ելան Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին։ Տոնը հայ առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծննդից 40 օր հետո։ Միջոցառման սկիզբը ազդարարվեց տերունական աղոթքով,որից հետո աշակերտների կողմից հնչեցվեցին բանաստեղծություններ։ Այնուհետև աշակերտները  ներկայացրեցին օրվա խորհուրդը և արարողակարգը,իսկ գեղեցիկ երգն ու պարը ավելի հետաքրքիր ու դիտարժան դարձրին միջոցառումը և աշխուժություն պարգևեցին ներկաներին։ Իսկ վերջում ներկաները շուրջպար բռնեցին ավանդական խարույկի շուրջ։
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին ՝   1-12-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները`  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ և աշակերտներ:


















Комментариев нет:

Отправить комментарий