среда, 26 февраля 2020 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Մեր մեծերը ,, անկյան թարմացում


  1. Օրվա իրադարձությունը՝ Ցուցատախտակի թարմացում :
  2. Անվանումը՝ <<Մեր մեծերը>>:
  3. Կատարման  ժամկետը՝      26.02.2020թ.
  4. Պատասխանատուն՝  Տնօրեն Ա. Հովհաննիսյան:
  5. Կազմակերպիչ/ներ/ը՝  Գրադարանավարուհի՝ Վ. Սիմոնյան:
  6. Համագործակցող/ներ/ը՝  Պատմության ուսուցչուհի Գ. Էլչիբեկյան:
  7. Նպատակ/ներ/ը՝
·        Տեղեկություններ հաղորդել Անդրանիկ Օզանյանի կյանքի, անցած ուղու  և գործունեության մասին:
·        Աշակերտների մոտ սերմանել հայրենասիրություն:
  1. Համառոտ նկարագրությունը / կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/
2020 թ.-ի փետրվարի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Մեր մեծերը>> ցուցատախտակի թարմացում՝ նվիրված  հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ )  Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155- ամյակին: Բացման խոսքով հանդես եկան գրադարանավարուհի Վ. Սիմոնյանն ու պատմության ուսուցչուհի Գ. Էլչիբեկյանը՝ կարևորելով գեներալ-մայորի դերը պետականաշինության գործում: Այնուհետև աշակերտները հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին  Անդրանիկ Օզանյանի կյանքի, գործունեության և անցած ուղու մասին,  անգիր ներկայացրին նրա  թևավոր խոսքերը : Վերջում տնօրեն Ա. Հովհաննիսյանը  հանդես եկավ շնորհակալական խոսքով:

  1. Կահավորվածությունը՝  Գերազանց:
  2. Մասնակցում էին ՝  6-11-րդ դասարանի աշակերտները:
  3. Ներկաները՝ Դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝Լ.Ղազարյան,առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, ուսուցիչներ, աշակերտներ:







Комментариев нет:

Отправить комментарий