понедельник, 17 ноября 2014 г.

Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում

2014թվականի նոյեմբերի   17-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում <<Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում >> ծրագրի շրջանակներում իրականացվեց  համընդհանուր դասղեկի բաց ժամ: Ծրագիրը նպատակ ուներ  դպրոցականներին տալ  ոչ թե պատրաստի դեղատոմսեր այս կամ այն կոնֆլիկտի լուծման համար, , այլ հաղորդել  , փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ , խթանել նրա ինքնուրույն ու ստեղծագործական մտածողությունը կոնկրետ  կոնֆլիկտային իրավիճակը կառավարելու համար:


Ծրագրի  դասընթացի  շրջանակներում դասղեկներն  ընդգրկել էին դպրոցի բոլոր աշակերտներին: Ըստ դասարանների՝  ընտրել էին թեմաներ : Երկշաբաթյա ուսուցումից հետո  դպրոցում կազմակերպված դասղեկի ժամին բոլոր դասղեկներն  իրենց դասղեկական դասարանի աշակերտների հետ մեծ պատրաստականությամբ  տեսականորեն և գործնականորեն  ներկայացրեցին   իրենց թեմաները:

 Աշակերտներն ակտիվ մասնակցեցին  թեմաների  քննարկմանը , ազատ արտահայտելով իրենց կարծիքները: Նրանք ձեռք  են բերել կայուն գիտելիքներ , որոնք <<կկիրառեն>> իրենց առօրյա կյանքում և ցանկացած կոնֆլիկտային  իրավիճակներում կկարողանան հեշտությամբ գտնել կոնֆլիկտի լուծման հնարավոր ելքերը , առավել ևս  հաղթանակ-հաղթանակ լուծման տարբերակը:






Комментариев нет:

Отправить комментарий