вторник, 13 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Մայրենի,, առարկայից 5-րդ դասարանում


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս 5-րդ դասարանում
2.Առարկան   ` Մայրենի
3.Դասի թեման/ վերնագիրը   Գործնական վարժությունների կատարում ` Բ-Պ-Փ
4.Կատարման ժամկետը՝    13.11.2018թ.
5.Պատասխանատուն՝     հումանիտար մեթոդմիավորման նախագահ` Ի. Թևանյան
6. Ուսուցիչ՝     հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի `Ա. Մնացականյան
7.Նպատակ /ներ/ ը.
*      Աշակերտը` իմանա Բ_Պ_Փ-ի  ուղղագրական և ուղղախոսական կանոնները,
*      Կարողանա ճիշտ գրել  ուղղագրական բառերը:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մնացականյանը դասը վարեց ԽԻԿ մեթոդով : Խթանման  փուլում ուսուցչուհին դասը սկսեց  կարճ դասախոսությամբ:Այնուհետև ,կիրառելով  հարց ու պատասխանի մեթոդը, պարզեց աշակերտների գիտելիքների մակարդակը Բ_Պ_Փ_ ի ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ: Նրանք դերային խաղ մեթոդով, երգ-ասմունքով  հարստացրեցին իրենց բառապաշարը , դուրս գրեցին   ուղղագրական բառեր , բացատրեցին կանոնները` ցույց տալով համապատասխան պաստառում:Իմաստի ընկալման փուլում ուսուցչուհին,  կիրառելով Դիագրամ մեթոդը, աշակերտներին սովորեցրեց  անձնանուններ և  դրանցով կազմված ազգանուններ ,որոնք բառի տարբեր դիրքերում գրվում են Բ_Պ_Փ / Հակոբ/յան/, Գաբրիել/յան/, Արփիար/յան/, Քերոբ/յան/ և այլն:Այնուհետև գործնական վարժությունների միջոցով  ամրապնդեց աշակերտների  ձեռք բերած գիտելիքները:Զույգերով կատարեցին քարտային աշխատանք`բնութագրելով  գունազարդ նկարները  Բ_Պ_Փ_ի  ուղղագրությանը   բնորոշ բառաշերտերով, լրացրեցին հայտորոշիչ թեստ:Կշռադատման փուլում ուսուցչուհին հետադարձ կապով անդրադարձավ թեմային `հարց ու պատասխանի մեթոդով ամփոփելով յուրացրած կանոնները: Այնուհետև բառային թելադրությամբ պարզեց աշակերտների  գիտելիքների մակարդը: Ստուգեց և գնահատեց աշակերտների գրավոր աշխատանքները: Արդյունքը գերազանց էր: Հանձնարարեց տնային աշխատանքը: Եվ դասի վերջում,որպես տարամաբանական մտածողությունը զարգացնող  միջոց, աշակերտների համար հանելուկներ ընթերցեց, որոնց ակնկալվող պատասխանները կրկին Բ_Պ_Փ սկզբնատառերով  էին :Դասը հագեցած էր , հետաքրքիր և ուսուցանող:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:
10. Ներկաները.   Տնօրեն՝ Ա.Հովհաննիսյան, հումանիտար մ/մ նախագահ՝ Ի.Թևանյան,առարկայական մ/մ նախագահ՝ Մ.Օսիպյան,դասվար՝ Վ.Մինասյան,պատմության ուսուցչուհի՝ Գ.Էլչիբեկյան, Կենսաբանության ուսուցչուհի՝ Ա.Կոստանդյան,մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ա.Թորոսյան, գրադարանավար՝ Վ.Սիմոնյան:













Комментариев нет:

Отправить комментарий