пятница, 7 ноября 2014 г.

Սյունիքի ԱԽ ցանցի կայքի շնորհանդես

Սյունիքի ԱԽ ցանցն արդեն ունի իր պաշտոնական կայքը՝ www.ssc.am: Նոյեմբերի 6-ին Գորիսում՝ Դիանա հյուրանոցային համալիրում, տեղի ունեցավ Սյունիքի ԱԽ ցանցի կայքի շնորհանդեսը: Շնորհանդեսի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն, ԱԽ ցանցի գլխավոր խորհրդատու Արտաշես Տոռոզյանը: Նա շնորհավորեց ցանցի անդամներին պաշտոնական կայքի ստեղծման առիթով, նշեց, որ կայքը շատ պատասխանատու և կարևոր հարթակ է ԱԽ ցանցի համար, որը լուրջ աշխատանք ու ջանքեր է պահանջում: Մեծ էր ԱԽ ցանցի անդամների ոգևորությունն ու խանդավառությունը, նրանք արդեն ունեն իրենց գործունեությունը լավագույնս ներկայացնելու, լուսաբանելու ու տարածելու հնարավորություն: Հանդիպման ընթացքում կայքի սպասարկման պատասխանատու, ԳՈՒՄ ՀԿ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Շահանե Բակունցը մանրամասն ներկայացրեց կայքի կառուցվածքը, հնարավորությունները, նյութերի տեղադրման կարգը: Որոշվեցին ցանցի այն պատասխանատու անդամները, ովքեր կհավաքագրեն նյութեր ցանցի կողմից իրականացվող միջոցառումների, նախաձեռնությունների, քարոզարշավների և տարաբնույթ հանդիպումների վերաբերյալ՝ կայքում տեղադրելու նպատակով: Կայքի ներկայացումը ուղեկցվեց բուռն քննարկումներով, հարց ու պատասխաններով և բազմաթիվ առաջարկություններով՝ կայքի հնարավորությունների ընդլայնման, տեղադրվող նյութերի բովանդակային առանձնահատկությունների ընդգծման վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий