понедельник, 10 ноября 2014 г.

ՏԻՄ Ի ՕՐ ԵՂԵԳ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ս/թ նոյեմբերի 10-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն այցելեց համայնքապետրան՝ շնորհավորելու ՏԻՄ-ին իր միջազգային օրվա կապակցությամբ:Հանդիպանը մասնակցում էին համայնքապետը,քարտուղարը,3 ավագանու անդամ և ԱԽ-ի խորհուրդը:Ողջույնի  խոսքով հանես եկավ ԱԽ նախագահը Անահիտ Մանասյանը ՝ ներկայացնելով Տեղական ինքնակառավարման հասկացությունը, Տեղական ինքնակառավարման սկզբունքները,Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը:Այնուհետև  համայնքապետը  և քարտուղարը ներկայացրեցին,թե ինչ աշխատանք է կատարում Եղեգ hամայնքի ՏԻՄ-ը,իսկ հետո ավագանիները ներկայացրեցին իրենց գործունեությունը:ԱԽ անդամները հիմնախնդիր բարձրացրեցին համայնքապետին. դեպի դպրոց ներհամայնքային ճանապարհի վերանորոգումը:ՏԻՄ-ը և ԱԽ-ն կազմեցին գործողությունների պլան խնդիրը լուծելու համար:Հետո նրանք կազմեցին ցանկ <<Ինչպիսի՞ն կուզենայի տեսնել իմ համայնքը 10 տարի հետո>> 3D հարթակի համար:Ամփոփելով հանդիպումը՝համայնքապետը  և ավագանու անդամները  շորհակալություն հայտնեցին աշակերտներին ՏԻՄ –ԱԽ կապիը ամրապնդելու առաջին քայլի և համայնքի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար :







Комментариев нет:

Отправить комментарий