суббота, 16 декабря 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Հետաքրքրաշարժ քիմիա ,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը`    Ցուցատախտակի  թարմացում
2.Անվանումը`<<Հետաքրքրաշարժ քիմիա>>:
3.Կատարման ժամկետը15.12.2017թ.
4.Պատասխանատուն` Առարկայական մեթոդմիավորման նախագահ`Ի.Թևանյան:
5.Կազմակերպիչ/ներ/ը`  քիմիայի  ուսուցչուհի  Ս.Փարսադանյան:
6.Նպատակն/ներ/ը.
.Իմանալ ,ինչպիսի քիմիական տարրեր են առկա մարդու օրգանիզմում:
.Նրանց  ի՞նչ  քանակություն է անհրաժեշտ  օրգանիզմի  նորմալ  կենսագործունեության  համար:
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը ևայլն/:
2017թվականի դեկտեմբերի 15-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հետաքրքրաշարժ քիմիա>> ցուցատախտակի թարմացում: Սկզբում քիմիայի ուսուցչուհի Ս.Փարսադանյանը ներկայացրեց կենդանի համակարգերի հիմքը կազմող օրգանածին տարրերի և  անօրգանական մակրոտարրերի ընդհանուր դերի և նշանակության մասին, որից հետո աշակերտները ներկայացրին հետաքրքիր տեղեկություններ քիմիական տարրերի մասին: Ներկայացրին , թե ինչպիսի մթերքներում են առկա օրգանիզմի համար մեծ նշանակություն ունեցող քիմիական տարրերը :Կարևորեցին օրգանիզմում այդ տարրերի անբավարարության դեպքում ի հայտ եկող խնդիրները: Իսկ ամենավերջում ուսուցչուհին կոչ արեց ներկաներին լինել հետևողական սեփական օրգանիզմի նկատմամբ և ամպայման օգտագործել այնպիսի սնունդ, որը կնպաստի  օրգանիզմի նորմալ   կենսագործունեությանը:
8.Կահավորվածությունը`գերազանց:
9.Մասնակցում էին `11-րդ   դասարանի աշակերտները:
10.Ակտիվ էին` Սվետլանա Գրիգորյանը, Ալեքս Մուրադյանը, Մարիա Մարկոսյանը, Արայիկ Գաբրիելյանը:
11.ՆերկաներըՏնօրենի ժ/պ`Ա.Հովհաննիսյան ,ուսուցիչներ և աշակերտներ:






Комментариев нет:

Отправить комментарий