<<Հողիս պաշտպան, հա´յ զինվոր>> խորագրով միջոցառումը սկսվեց <<Շնորհավոր տոնդ , հա´յ զինվոր >> ցուցատախտակի թարմացմամբ:Սկզբում զինղեկ Ժորա Մինասյանը ներկայացրեց հայոց բանակի կազմավորումը փուլերով , ինպես նաև այդ գործում մեծ ավանդ ունեցած գործիչներին :Այնուհետև 9-րդ դասարանի աշակերտները փառաբանման խոսքեր հղեցին հայոց բանակին և նրա քաջ նվիրյալներին ՝ հիշելով նաև քառօրյա պատերազմում զոհված մարտիկներին : Բոլոր ներկաները, հարգանքի տուրք մատուցելով, կատարեցին մոմավառություն նրանց անմար հիշատակի համար:
Այնուհետև հանդիսությունների սրահում տեղի
ունեցավ տոնական միջոցառումը , որն ազդարարվեց ՀՀ օրհներգով
և դրոշի ներս բերումով:Աշակերտները ողջունելով
և շնորհավորելով հայոց բանակի կազմավորման
25 –ամյակը՝ փառք ու պատիվ
տվեցին հայոց բանակին, նրա զինվորին
, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովուրդին:Կարևորելով հայոց մեծ Սպարապետ
Վազգեն Սարգսյանի դերը հայոց բանակի ստեղծման
գործում՝ աշակերտները հանդես եկան նրան
նվիրված երգով ու ասմունքով , որից հետո դիտեցին
տեսանյութ, ինչը բացահայտեց նրա անցած հաղթական ուղին:Ավագ դպրոցի աշակերտներն ընթերցեցին ստեղծագործությունները ՝ նամակ-շարադրությունները ՝ նվիրված հայ զինվորին
և հայոց բանակին , իսկ կրտսեր դպրոցի աղջիկները ներկայացան իրենց գեղեցիկ և հուզիչ երգով:
Միջոցառման մասնակիցները տոնական բարձր տրամադրություն և դրական
լիցքեր փոխանցեցին ներկաներին:Այն ավարտվեց դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանի շնորհավորական խոսքերով:
Комментариев нет:
Отправить комментарий