вторник, 17 января 2017 г.

,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:
3.Կատարման ժակետը`   17. 01.2017թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
. Իմանան հունվար  ամսվա  ծնված մեր  մեծերին:
.Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա նկարներով:

.Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան Պարույր Սևակի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի,ընկերների մասին;  
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները   ներկայացրեցին   Պարույր Սևակի կյանքն ու գործունեությունը,նրա կյանքից  մեջբերեցին  հետաքրքիր դեպքեր, ընթերցեցին Սևակի  նամակներից՝ ուղղված  իր  սիրելի  Սուլամիթային,  նկարների  միջոցով  ցուցադրեցին  Սևակի  տունը  հայրենի  գյուղում՝  Զանգակատանը,  հուշակոթողը,  որը  կանգնեցված է  ավտովթարի   վայրում՝  Պարույր  Սևակ  գյուղում,  նրա անունը  կրող  դպրոցի  խորշում  գտնվող  հուշարձանը,  ինչպես  նաև՝  լուսանկարներ  աշխատանքի  ժամանակ,  ընկերների հետ: Վերջում  10-րդ  դասարանի  աշակերտուհի  Սվետլանա  Գրիգորյանը,  սևակյան  ոգով  ներշնչված,  հանդես  եկավ 

արտահայտիչ  ասմունքով:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին     4-12–րդ դասարանների աշակերտները:

10. Ներկաները.  Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։

Комментариев нет:

Отправить комментарий