пятница, 24 ноября 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- «Խաղ-մրցույթ մայրենիից»

1.Օրվա իրադարձությունը՝    խաղ-մրցույթ
2.Անվանումը՝   «Խաղ-մրցույթ  մայրենիից»
3.Կատարման ժամկետը՝    24. 11 .2017թ.
4.Պատասխանատուն/երը/՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի.Թևանյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Կոստանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Դասվար՝  Վ. Մինասյան, Մ.Կոստանյան, Ի.Թևանյան
6.Նպատակ /ներ/ ը
. Հարստացնել աշակերտների գիտելիքները <<Մայրենի>> առարկայից ,
. Ձևավորել մրցակցային տարր և արագ կողմնորոշվելու ընդունակություններ:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
<<Մայրենի>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում այն դասավանդող ուսուցիչները նախաձեռնել էին խաղ-մրցույթ՝ լոտոյի տեսքով՝ 3-6-րդ դասարանների աշակերտների համար:Մրցույթի սկզբում Մ.Կոստանյանը կարևորեց <<Մայրենի>> առարկայի անգնահատելի դերն ու նշանակությունը՝ մեջբերելով ասույթներ  նշանավոր գործիչներից, աշակերտներին կոչ անելով առատորեն ուսումնասիրելու հայերենը:Այնուհետև  Ի.Թևանյանը մանրամասն բացատրեց խաղ լոտոյի կանոնները՝ աշակերտներին ոգեկոչելով և մղելով  ակտիվ խաղի:Խաղավարները, պատահականության սկզբունքով արկղից հանելով խաղաքարտերը, ընթերցում էին հարցերը, որոնք  արագ տեղ էին գտնում աշակերտների մոտ գտնվող խաղադաշտերի վրա:Այն աշակերտները, ովքեր անսխալ լրացրել էին  իրենց  բոլոր խաղադաշտերը և ոչ մի վրիպում  չունեին, զբաղեցրին 1-ին,2-րդ և 3-րդ տեղերը:
Տնօրենի ժ/պ Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, իսկ  աշակերտներին ոգևորեց  խաղում ակտիվություն  ցուցաբերելու  համար: 3-րդ, 4-րդ  և 5-րդ  դասարանների աշակերտները՝ Հրանտ Ոսկանյանը, Անահիտ Գաբրիելյանը,Արամ Պողոսյանն  Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացան պատվոգրերի:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին  ՝    3-6-րդ    դասարանների  աշակերտները
10.Ակտիվ  էին՝      3-6-րդ դասարանների  աշակերտները:
11. Ներկաները՝  Տնօրենի ժ/պ՝ Ա .Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ն.  Իսակյան, ուսուցիչներ՝ Մ.Ադամյան,Հ.Գրիգորյան,Մ.Օսիպյան,Ս.Հարությունյան,Ս.Փարսադանյան:









Комментариев нет:

Отправить комментарий