понедельник, 20 ноября 2017 г.

,,Բաց դաս քիմիա առարկայից,,


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս
2.Առարկան `  <<Քիմիա>>
3.Դասի թեման/ վերնագիրը` <<Ծծումբ>>
4.Կատարման ժամկետը՝   15.11.2017թ.
5.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ`Ի.Թևանյան
6. Ուսուցիչ՝    Քիմիայի ուսուցչուհի Ս.Փարսադանյան
7.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտներին ծանոթացնել պարբերական համակարգում ծծումբ տարրի դիրքին,ֆիզիկական և քիմիական հատկություններին,կիրառությանը,
.Ձևավորել ծմբի քիմիական հատկությունները ռեակցիաների հավասարումներով պատկերելու կարողություն.
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Ս.Փարսադանյանը 9-րդ դասարանում անցկացրեց  բաց դաս:                                                                 Ուսումնական պարապմունքը սկսվեց հին դասանյութի  հարցմամբ,այնուհետև այն  ամփոփելով՝  ուսուցչուհին  ամրապնդեց և համակարգեց աշակերտների ստացած գիտելիքները: Ուսուցչուհին նոր նյութը մատուցեց դասախոսությամբ՝ զուգահեռ ցուցադրելով և ներկայացնելով ծծմբի վերաբերյալ պատրաստած սալիկահանդեսը:  Պարբերական  համակարգի, ցուցապաստառների, դիդակտիկ պարագաների օգտագործումով ,ինչպես նաև լաբորատոր փորձի դիտումով ապահովվեց  տեսական  և գործնական գիտելիքների  կապը:Աշակերտները աշխատեցին գրատախտակին՝ որոշելով ծծմբի օքսիդացման աստիճանը տարբեր միացություններում,ինչպես նաև անդրադարձան ծծմբի ատոմի էլեկտրոնային թաղանթներին:Վերջում ուսուցչուհին դասն ամփոփեց՝ կարևորելով ծծումբ տարրի  դերն ու կիրառությունն ինչպես առօրյայում, այնպես էլ բնության մեջ:Դասը հագեցած էր,բազմաբովանդակ՝ համապատասխանելով ներկայացված պահանջներին:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:
10. Ներկաները` ԴԱԿ`  Ն. Իսակյան ,առարկայական մեթոդմիավորման  նախագահ` Ի.Թևանյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ` Մ.Կոստանյան, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ` Մ.Ադամյան, պատմության  ուսուցչուհի` Ս. Հարությունյան:








Комментариев нет:

Отправить комментарий