среда, 22 ноября 2017 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, Բաց դաս մայրենի առարկայից ,,

1.Օրվա իրադարձությունը՝    Բաց դաս 3-րդ դասարանում
2.Առարկան   Մայրենի
3.Դասի թեման/ վերնագիրը  /   <<Ոսկե աշուն>>
4.Կատարման ժամկետը՝    21.11.2017
5.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ Ի. Թևանյան
6. Ուսուցիչ՝    Վ. Մինասյան
7.Նպատակ /ներ/ ը.
.Ամրապնդել,ամրակայել  <<Ոսկե աշուն >> թեմայի շուրջ անցած գիտելիքները:
.Զարգացնել գեղեցիկ հայերենով արտասանելու և խոսքը կառուցելու հմտությունը:
.Կարողանալ ճիշտ ներկայացնել անցած թեմայի շուրջ սովորած գիտելիքները:
.Արտասանել ճիշտ առոգանությամբ և արտահայտիչ՝ պահպանելով գրական արտասանության հիմնական կանոնները:
.Իրավիճակին համապատասխան խոսք կառուցել, մտքերը,կարծիքները հստակ և ճիշտ ձևակերպել ու հաղորդել դասընկերներին:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2017 թվականի նոյեմբերի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մայրենի >> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-րդ դասարանի դասվար Վ. Մինասյանը անցկացրեց բաց դաս՝ կրկնելով և ամրապնդելով <<Ոսկե աշուն >> թեման:Աշակերտները հանդես եկան աշնանը նվիրված երգով ու բանաստեղծություն-ներով, որից հետո կպչուն թերթիկների վրա բնութագրեցին աշունը և փակցրեցին <<Ոսկե աշուն >> պաստառի վրա:Ուսուցչուհին հանձնարարեց աշակերտներին բնութագրված բառերից կազմել հոմանիշային և հականիշային զույգեր:Հյուր եկավ Աշուն տատիկը և իր բարեմաղթանքներով ողջունեց ներկաներին:Աշակերտները պատասխանեցին Աշուն տատիկի առաջադրած հանելուկներին: Դրանից հետո աշակերտները ներկայացրեցին,թե ինչպես է ձմեռում անտառի բնակիչներից  յուրաքանչյուրը:Դասն ավարտվեց Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն երգով:
9.Կահավորվածությունը՝  գերազանց

10. Ներկաները.   Տնօրենի  ժ/պ  Ա. Հովհաննիսյանը,ԴԱԿ՝ Ն. Իսակյանը,հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան,առարկայական մեթոդմիավորման նախագահ՝      Ի. Թևանյան,ուսուցիչներ՝ Մ. Ադամյան, Ս. Սարգսյան, Մ. Օսիպյան,               Ս. Փարսադանյան,   Ս. Հարությունյան:








Комментариев нет:

Отправить комментарий