среда, 20 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Ծխախոտի դատավարությունը ,,


1.Օրվա իրադարձությունը՝    Դատավարություն
2.Անվանումը՝   <<Ծխախոտի դատավարությունը>>
3.Կատարման ժամկետը՝    19.02.2019թ.
4.Պատասխանատուն՝    Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   ԴԱԿ ` Ա. Մնացականյան, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի` Լ. Սիմոնյան
6.Նպատակ /ներ/ ը.  Աշակերտներին իրազեկել  ծխախոտի վնասակարության մասին և զերծ պահել այդ  վնասակար սովորությունից:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
  Աշակերտները, ըստ դերերի,  դատապարտեցին Ծխախոտին ` մեղադրանք ներկայացնելով նրան` իր թողած  բացասական  հետևանքների համար: Դատավոր Հրանտ Գևորգյանը ներկայացրեց դատական հայցն ընդդեմ Ծխախոտի : Դատախազ Տիգրան Գաբրիելյանը նիստում  ներկայացրեց  , որ ծխելը  բազմաթիվ հիվանդությունների  առաջացման , հաշվանդամության և մահվան պատճառ է դառնում:Ծխախոտ  Ալեքս Պողոսյանը  փորձում էր հերքել իր մեղավորությունը շրջակա միջավայրը ապականելու և մարդու առողջությանը վնաս հասցնելու   գործում : Բայց  սրտաբանը, թոքաբանը և ակնաբույժը փաստացի տվյալներով ապացուցեցին  , թե ինչ վնասակար հատկություններ ունի  ծխախոտը , և  թե ինչպես է ազդում  մարդու սրտի աշխատանքին, թոքերին և տեսողությանը:  Ի վերջո `  դատարանը հաշվի առնելով բոլոր վարկածները ` Ծխախոտին դատապարտեց ցմահ բանտարկության ` հանուն առողջ ապրելակերպի:
Միջոցառումն անցավ ակտիվ մթնոլորտում ` մեծ հետաքրքրություն առաջացնելով  թե ‘ աշակերտների և թե ‘ միջոցառման ներկաների  մոտ:
Միջոցառումն ուներ դաստիարակչական-խրատական բնույթ:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին      5-րդ, 9-րդ և 12-րդ    դասարանների  աշակերտները: 
10.Ակտիվ  էին.  Ներկա բոլոր աշակերտները:
11. Ներկաները.  Տնօրեն ` Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ:










Комментариев нет:

Отправить комментарий