четверг, 21 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ցուցատախտակի թարմացում՝ ,,Ժամանակակից ֆիզիկայի խենթ կնքահայր՝ Ալբերտ Այնշտայն ,,


1.Օրվա իրադարձությունը՝ <<Ցուցատախտակի թարմացում>>
2.Անվանումը՝  <<Ժամանակակից ֆիզիկայի խենթ կնքահայր՝ Ալբերտ Այնշտայն >>
3.Կատարման ժամկետը՝ 21.02.2019թ.
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ Վ. Մինասյան
5.Կազմակերպիչ/ներ/ը՝ Ս.Սարգսյան
6.Նպատակ/ներ/ը՝
·    Աշակերտներին ծանոթացնել  ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի կյանքին և գործունեությանը :
·     Ամրապնդել աշակերտների ունեցած  գիտելիքները <<Ֆիզիկա >> առարկայից:
·    Սերմանել հետաքրքրություն դեպի <<Ֆիզիկա >> առարկան:
·   Զարգացնել աշակերտների տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու կարողությունը:
7.Համառոտ նկարագրությունը/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019թ.-ի փետրվարի 21-ին <<Ֆիզիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցուցատախտակի թարմացում՝ նվիրված ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր  Ալբերտ Այնշտայնին:Ֆիզիկայի ուսուցչուհի Ս. Սարգսյանը սկզբում ներկաներին հիշեցրեց, որ ֆիզիկան նման է հավերժ փթթող ու բարգավաճող մի վիթխարի այգեստանի, որի այգեպանները  մեծ ֆիզիկոսներն են՝ Այնշտայնի գլխավորությամբ:Աշակերտները  ներկայացրեցին այգեպանի կյանքը, գործունեությունը, անցած ուղին, կոչումներն ու պարգևները և նրա <<Ոսկե>> մտքերը: Այնուհետև ունկնդրեցին Մոցարտի  երաժշտությունը՝ Այնշտայնի կատարմամբ: Ապա ուսուցչուհին բաժանեց քարտեր, որտեղ զետեղված էր ֆիզիկոսի գլուխկոտրուկներից:                                                                       Հաղթող ճանաչված  11-րդ դասարանի աշակերտ  Նարեկ Խաչատրյանն խրախուսվեց ուսուցչուհու կողմից:  Ուսուցչուհին կարևորեց, որ ամբողջ աշխարհի առաջավոր ֆիզիկոսների համատեղ ուժերով  վեր խոյացած ֆիզիկայի փառահեղ շենքը հզորանում, կատարելագործվում է, ծառայում մարդկանց բարօրությանն ու խաղաղության գործին: Վերջում դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյանն հանդես եկավ շնորհակալական խոսքով:
8. Կահավորվածությունը՝ գերազանց:
9. Մասնակցում էին ՝ 9- րդ և 10-րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները՝   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,  առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Վ. Մինասյան , ուսուցիչներ, աշակերտներ:







Комментариев нет:

Отправить комментарий