вторник, 26 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Ֆիզիկա ,, առարկայից


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս  12-րդ դասարանում
2.Առարկան   <<Ֆիզիկա >>
3.Դասի թեման/ վերնագիրը   << Պոտենցիալ էներգիա: Պոտենցիալ էներգիայի թեորեմը >>
4.Կատարման ժամկետը՝    26.02.2019թ.
5.Պատասխանատուն՝     Առարկայական մեթոդմիավորման նախագահ Վ. Մինասյան
6. Ուսուցիչ՝     Ս.Սարգսյան
7.Նպատակ /ներ/ ը.
·         Իմանա  հաստատուն ուժի կատարած մեխանիկական աշխատանքի, կինետիկ և պոտենցիալ էներգիաների բանաձևերը, դրանց չափման միավորները:
·         Կարողանա ձևակերպել կինետիկ  և պոտենցիալ էներգիաների  թեորեմները:
·         Կարողանա լուծել  բազմաքայլ դատողություններ, միջնորդավորված քայլեր պահանջող խնդիրներ:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019թ.-ի փետրվարի 26-ին <<Ֆիզիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց բաց դաս 12-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում՝ <<Հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ օգտագործելով դիտակտիկ նյութեր, կատարելով փորձեր: Այնուհետև կշռադատում փուլում՝ քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ, վերարտադրեցին դասանյութի բովանդակությունը՝ կատարելով եզրահանգումներ, որից հետո աշակերտները լուծեցին տարաբնույթ խնդիրներ: Դասի վերջում հետադարձ կապի միջոցով ամփոփվեց դասանյութը, կատարվեց գնահատում և հանձնարարվեց  տնային աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝   գերազանց
10. Ներկաները.   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Վ. Մինասյան:









Комментариев нет:

Отправить комментарий