среда, 25 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Բաց դաս մաթեմատիկա առարկայից


1.Օրվա իրադարձությունը՝ Բաց դաս:
2.Առարկան`    Մաթեմատիկա:
3.Դասի թեման/ վերնագիրը`  Մակերես: Սանտիմետր քառակուսի:
4.Կատարման ժամկետը՝   25.04.2018թ:
5.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ Մ. Օսիպյան:
6. Ուսուցիչ՝  Դասվար Վ. Մինասյան:
7.Նպատակ /ներ/ ը.
. Գաղափար ունենան պատկերի մակերեսի մասին:
. Իմանան և կարողանան տարբերել ուղղանկյան և քառակուսու մակերեսները:
. Գաղափար ունենան մակերեսի չափման միավորներից սանտիմետր քառակուսու մասին:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018 թվականի ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում << Մաթեմատիկա >> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս: Դասվար Վ. Մինասյանը դասը սկսեց դասախոսությամբ և  մտագրոհով ՝ կիրառելով պաստառներ և անհրաժեշտ այլ դիդակտիկ պարագաներ՝ նպատակ ունենալով աշակերտներին ավելի պարզ ու հասկանալի կերպով դասը մատուցել, որպեսզի կարողանան գաղափար կազմել պատկերի մակերեսի մասին: Խթանման փուլում աշակերտները լուծեցին դասագրքի խնդիրներն ու վարժությունները և կատարեցին քարտային աշխատանք: Դասի վերջում հետադարձ կապի միջոցով, դիդակտիկ նյութերի վրա համապատասխան օրինակներ բերելով՝ կատարվեց նոր նյութի ամփոփում:
9.Կահավորվածությունը՝ գերազանց:
10. Ներկաները.    Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ Մ. Օսիպյան , ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյան, ինֆորմատիկայի ուսուցչոուհի Ս. Սարգսյան, քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի  Ս. Փարսադանյան, դասվար Ա. Սահակյան, ուսուցչի օգնական Ն. Հարությունյան:










Комментариев нет:

Отправить комментарий