воскресенье, 20 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Հայաստանի անկախությանն նվիրված միջոցառում

1.Օրվա իրադարձությունը՝     միջոցառում:
2.Անվանումը՝  <<Հայն ու հայկականը>>:
3.Կատարման ժամկետը՝  19.09.2015թ.
4.Պատասխանատուն՝   հումանիտար մ/մ նախագահ՝  Ա.Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  զինղեկ՝ Ժ.Մինասյան և դասղեկ՝ Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v   Տոնել ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը:
v  Աշակերտների մեջ սեր սերմանել հայրենիքի և նրա մշակույթի նկատմամբ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Միջոցառումը ազդարարվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին  Հայաս-տանի անկախության  հռչակման
մասին, հիշատակեցին  մեր մեծերի խոսքերը հայրենիքի մասինՀնչեցին  հայրենասիրական  բանաստեղծություններ, թևավոր խոսքերՄիջոցառման մասնակիցներին  հայրենասիրական  ոգով լցրեցին  աշակերտների կատարած հայրենասի-րական երգերն ու ազգային  պարերը:                                              Միջոցառումը շարունակվեց խաղ-մրցույթով, որի հարցերը  նույնպես նվիրված էին  Հայաստանին:  Մրցույթը կայացավ 2 փուլովորին  մասնակցում էին 3 թիմ+
՝ <<Կարմիր>>,  <<Կապույտ>>  << Ծիրանագույն>> : Մրցույթի երկրորդ փուլը ներառում էր բլից հարցեր:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին    3-12-րդ    դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Սահակյան Գառնիկը, Մարկոսյան Նաիրան, Առաքելյան Դավիթը, Մելքոնյան  Սամվելը, Գևորգյան Մարգարիտան, Սահակյան Սիրանուշ, Պապյան Աստղիկը;
11. Ներկաները.  տնօրեն Մ Գանդալյանը, ուսուցիչները, համայնքի բնակիչները, ծնողները:



Комментариев нет:

Отправить комментарий