суббота, 19 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Քաղաքացիական հասարակության օր

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ
2015թ. սեպտեմբերի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված <<Քաղաքացիական հասարակության>> օրվան:
Քաղաքացիական հասարակության օրվա խորհուրդն ազդարարվեց միջոցառման ներկաներին, համայնքաբնակներին նախօրոք պատրաստված կրծքանշանների բաժանմամբ: Հասարակագիտության ուսուցչուհի Ա.Առաքելյանը անցկացրեց բաց դաս՝ <<Քաղաքացիական հասարակությունը և մենք>> թեմայով: Նա ներկայացրեց, որ Քաղաքացիական հասարակությունը բազմակարծրային բաց
հասարակություն է, որի հիմնական սուբյեկտը ազատ անհատն է: Սալիկահանդեսի միջոցով ցուցադրվեց քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրատարրերը, կառույցները:
Այնուհետև ԱԽ-ի անդամ Սեյրան Խաչատրյանը օրվա խորհրդի վերաբերյալ հարցադրումներ ուղղեց միջոցառման ներկաներին, ովքեր գրի առան իրենց կարծիքները և փակցրեցին պաստառին:Այդ կարծիքներից մի քանիսը. 

v    Քաղաքացիական հասարակությունը մենք ենք, այսինքն յուրաքանչյուր անհատ:
v  Քաղաքացիական հասարակությունը բաց բազմակարծիքային հասարակություն է:
v  Քաղաքացիական հասարակությունը կարևոր և առաջնային կառույց է:
v  Քաղաքացիական հասարակությունը մենք ենք՝ այսինքն բոլոր քաղաքացիները, ով ազատ օգտագործում է իր իրավունքները և կատարում է իր պարտականությունները:
v  Ցանկանում ենք հավասարություն, և մենք այն կիրագործենք:
v  Ազատություն , արդարություն, միասնակամություն և ընտանիք:

 Իրականացվեց թեժ քննարկում: Աշակերտները դրսևորեցին ակտիվություն:
Սեյրան Խաչատրյանը հատուկ հարցազրույց անց կացրեց դպրոցի զինղեկ՝ Ժ.Մինասյանի և ԴԽ նախագահ՝ Ա.Սիմոնյանի հետ: Միջոցառման վերջում բաժանվեցին թռուցիկներ, որոնք ներառում էին Քաղաքացիական հասարակության սահմանումները, կարևոր բաղադրատարրերը և գոյության նշանները:

Միջոցառմանը ներկա էին  դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը, համայնքի ղեկավար Վ. Մարկոսյանը, ԴԽ նախագահ Ա.Սիմոնյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և  համայնքի բնակիչներ:





Комментариев нет:

Отправить комментарий