среда, 30 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Աշակերտական խորհրդի 2015-2016 ուստարվա հերթական նիստը:

2015թ.-ի սեպտեմբերի 30-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:  
 Օրակարգում.
1.Աշակերտական խորհրդի հանձնախմբերի և ակումբների կազմավորման մասին և 2015-2016 ուստարվա ԱԽ-ի  աշխատանքային պլանի նախագծի  մասին  / հաղորդող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:    
2.Դպրոցի կառավարման , մանկավարժական  և  ծնողական խորհուրդներին ,ինչպես նաև տնօրենությանը՝ սովորողներին անմիջական վերաբերվող  աշխատանքներում աջակցելու մասին /զեկուցող՝ ԱԽ
նախագահ՝ Ս.Խաչատրյան/:
3.Դպրոցի դասղեկների հետ համագործակցելու՝  նրանց տարեկան աշխատանքային  պլանով նախատեսված միջոցառումներին աջակցելու մասին/զեկուցող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:
  4.Դպրոցում սովորողների կարգապահության բարելավվման մասին դպրոցի տնօրենին առաջարկություն ներկայացնելու մասին /հաղորդող՝  ԱԽ նախագահ Ս. Խաչատրյան /:
5. Սեպտեմբերին աշակերտների կատարած աշխատանքների հաշվետվության մասին՝ /զեկուցող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:
6.Ընթացիկ հարցեր:
Վերջում ԱԽ –ի նորընտիր նախագահ Սեյրան Խաչատրյանը շնորհավորեց ԱԽ անդամներին և մաղթեց բեղուն 2015-2016 ուստարվա աշխատանքային գործունեություն:


Комментариев нет:

Отправить комментарий