пятница, 25 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ԱԽ նախագահի ընտրություն

2015թ. սեպտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ նախագահի ընտրություն: Ընտրության համար կազմվել էր հատուկ հանձնաժողով՝ 3 հանձնաժողովի անդամ և որպես դիտորդ՝ ուսուցչուհի՝ Ա.Առաքելյանը, որոնց անմիջական հսկողությամբ ընտրությունն անցավ թափանցիկ և անաչառ՝ համապատասխան ընտրական կանոններին: Քվեարկությանը մասնակցում էին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները՝ 25 քվեարկող, որոնցից 1 բացակա, 1 անվավեր, 3 դեմ, 20 կողմ: Ձայների մեծամասնությամբ ԱԽ նախագահ ընտրվեց Սեյրան Խաչատրյանը, իսկ քարտուղար՝ Նաիրա Մարկոսյանը: Այնուհետև անցկացվեց հարցազրույց  նորընտիր ԱԽ նախագահի, հանձնաժողովի անդամների և դիտորդ՝ Ա.Առաքելյանի հետ:  Ներկա էին՝ դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, <<Հայասատանի պատանեկան նվաճումներ>> կազմակերպության Սյունիքի մարզի համակարգող՝ Անահիտ Սահակյանը, ԴԱԿ ՝ Ա.Մնացականյանը, ուսուցիչներն ու աշակերտները:

Комментариев нет:

Отправить комментарий