четверг, 24 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ԱԽ նախագահի թեկնածուի նախընտրական վերջին քարոզչությունը

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, ԱԽ նախկին քարտուղար Սեյրան Խաչատրյանը, ով ԱԽ նախագահի թեկնածություն է դրել, դպրոցում անցկացրեց նախընտրական վերջին քարոզչությունը՝ դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին ու աշակերտներին ներկայացրեց իր ծրագրի կարգախոսը, ծրագրում նախատեսված աշխատանքները: Նա իր գովազդում թողել է նաև անձնական տվյալներ՝ ինքնակենսագրությամբ:

Ի դեպ՝ 2015-2016 ուստարում դպրոցը չունի ԱԽ նախագահի այլ թեկնածու: Աշակերտներին դուր եկավ Ս.Խաչատրյանի ներկայացրած ծրագիրը, ոգևորիչ էր հատկապես կարգախոսը՝ <<Միասին կարող ենք ավելին>>: 2015թ.-ի սեպտեմբերի 25-ին տեղի կունենա ԱԽ նախագահի ընտրություն:

Комментариев нет:

Отправить комментарий